ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Պատերազմի սերունդը

Պատերազմի սերունդը
10.05.2026 | 13:02

Միակ հորաքույրս` Էմման, օժտված էր բնատուր ձայնային տվյալներով, ինչպես հայրական տատս և հայրս, որ երգում և նվագում էր ստեղնաշարային և լարային տարբեր գործիքների վրա` թառ, քամանչա, կիթառ, դաշնամուր։

Քաղցր, անուշ, հոգեթով ձայն ուներ։ Երգում էր գուսանական, աշուղական և հայկական ժողովրդական երգեր։

Ժամանակին նրա ձայնով հիացել է Ալավերդիում համերգով հյուրընկալված` ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արաքսի Գյուլզադյանը` իր աջակցությունը հայտնել, եթե տեղափոխվի մայրաքաղաք։

Պատերազմի տարիներին մշակույթի ճանաչված գործիչները ևս շրջել են հանրապետության բնակավայրերով` շնորհաշատ պատանիներին և աղջիկ երին մշակույթի ոլորտում ներգրավելու նպատակով։

Այն ահեղաշունչ տարիներին խնդիրն ավելի է կարևորվել. մարտադաշտում հայրենիքի պաշտպանների ոգին բարձր պահելու նպատակով։

Ալավերդիում ժողովրդական երգարվեստի ճանաչված մասնագետները նույնպես հիացել են հորաքրոջս ձայնով, խորհուրդ տվել անպայման երգարվեստով զբաղվել, առաջարկել տեղափոխվել Երևան։

Տասնվեցամյա գեղեցկատես հորաքույրս մերժել է. "Ավագ եղբայրս` Աղաջանս, պատերազմում «անհետ կորած» է, ես ո՞նց երգեմ...»։

Պատերազմի «հաղթական» ավարտից հետո կրկին եկել են Երևան տեղափոխվելու առաջարկով։

Կրկին մերժել է. «Կրտսեր եղբայրս` Արամս, բռնադատված, սիբիրյան աքսորում է։ Ես ո՞նց երգեմ...»։

Պատերազմի սերունդն այդպիսին էր...

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 4026

Մեկնաբանություններ